17.01.2018 09:45

Ռոնալդուն իրենց խաբված է զգում և ցանկանում է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»

Ռոնալդուն իրենց խաբված է զգում և ցանկանում է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»

Չեմպիոնների լիգայի անցած խաղարկության եզրափակչում «Յուվենտուսին» 4:1 հաշվով հաղթելուց հետո Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոստացել է Կրիշտիանու Ռոնալդուին, որ նոր պայմանագիր կստորագրեն ձեռնտու տարբերակով:

Սակայն ոչ մի քայլ չի արվել այդ ուղղությամբ: Ռոնալդուն հրապարակավ հայտարարում է, որ ցանկանում է մնալ Մադրիդում, բայց իսպանական AS-ի հաղորդման համաձայն մտադիր է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»:

32-ամյա խաղացողն Իսպանիայի ընթացիկ առաջնությունում դարձել է ընդամենը 4 գոլի հեղինակ, իսկ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում խփել է 9 գոլ:  Չնայած դրան նա դարձավ 2017 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր:

«Յունայթեդի» կազմում Ռոնալդուն երեք անգամ հաղթել է Պրեմիեր լիգայում, դարձել է Անգլիայի գավաթակիր, երկու անգամ դարձել է Անգլիայի լիգայի գավաթակիր, ինչպես նաև նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը: Անցկացրած 292 խաղում խփել է 118 գոլ, ինչից հետո 80 միլիոն ֆունտի դիմաց տեղափոխվել է Մադրիդ:

Իսպանիայում նա ավելի լավ արդյունքների է հասել՝ Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրած 418 խաղում խփելով 422 գոլ: Արդյունքում մադրիդցիներն երկու անգամ հաղթել են Իսպանիայի առաջնությունում, երկու անգամ դարձել են գավաթակիր, ինչպես նաև երեք անգամ հաղթել են Չեմպիոնների լիգայի խաղարկությունում՝ 2014, 2016, 2017 թվականներին:

Մադրիդյան կարիերայի ընթացքում երեք անգամ դարձել է «Ոսկե գնդակի» դափնեկիր: Ռոնալդուն Մադրիդում շաբաթական ստանում է 365 հազար ֆունտ աշխատավարձ՝ զգալիորեն զիջելով Լիոնել Մեսսիին ու Նեյմարին, որոնք ավելի շատ են վաստակում համապատասխանաբար «Բարսելոնայում» ու «ՊՍԺ»-ում: