17.01.2018 10:15

Ֆիգու․ «Աշխարհը փոխվում է, փոխվում է նաև ֆուտբոլը»

Ֆիգու․ «Աշխարհը փոխվում է, փոխվում է նաև ֆուտբոլը»

Պորտուգալացի նախկին ֆուտբոլիստ Ֆիգուն, որն Իտալիայում կրել է «Ինտերի» մարզաշապիկը, երկար հարցազրույց է տվել «Կորիերե դելլա Սերային»՝ խոսելով տարբեր թեմաներից։ Ներկայացնում ենք նրա խոսքից ամենահետաքրքրականը:

 «Ես շատ երջանիկ եմ, որ նախագահի խորհրդականն եմ։ Չգիտեմ՝ արդյոք մենք՝ նախկին խաղացողներս, կկարողանա՞նք խաղը փոխել դեպի լավը, հաստատ կփորձենք, բայց արդյունք ունենալու համար մի քիչ համբերություն է պետք։ Կարևոր փորձ ունենք, այն դնում ենք ֆուտբոլի տրամադրության տակ, որպեսզի ունենանք հնարավոր լավագույն պայմանները և մրցաշարերը»։

 «Աշխարհի առաջնությունն առանց Իտալիայի անհավատալի է։ Հանուն իր պատմության, որակի և ավանդույթների՝ իտալական ֆուտբոլը երբեք չպետք է դուրս մնա Մունդիալից։ Սակայն ֆուտբոլն անկանխատեսելի է, և երբ չես անում այն, ինչ պետք է, կարող է տեղի ունենալ անհավատալին։ Եթե բարձակարգ թիմ չունես, նշանակում է՝ սխալներ ես գործել։ Սակայն երբեմն սա ուղղակի փուլերի հարց է։ Սերունդները բոլորը հավասար չեն, միգուցե այս մեկը չունի այն նույն որակը, ինչ նախորդը»։

 «Կգնա՞ արդյոք Մադրիդի «Ռեալ»։ Ակնհայտ է, որ ո՛չ «Ինտերի», ո՛չ իտալական ֆուտբոլի համար լավ չէ մեծ ֆուտբոլիստներ կորցնելը։ Սակայն ակումբն ունի իր քաղաքականությունը, իր նախագիծը, և «Ինտերը», ինչպես բոլոր ակումբները, կկայացնի իր որոշումը»։

 «Հույս ունեմ՝ «Ինտերը» կհաղթի։ «Յուվենտուսն» ու «Նապոլին» ուժեղ են, հույս ունեմ՝ պայքար կլինի երեք թիմի միջև, և «Ինտերը» կկարողանա նվաճել սկուդետտոն»։

 «Աշխարհը փոխվում է, և փոխվում է նաև ֆուտբոլը։ Ես դեմ չեմ VAR-ին, բայց պետք է խելացի կերպով օգտագործվի, առանց խաղն ընդմիջելու։ Եթե կարողանայի վերադառնալ անցյալ, կարող եմ ասել, որ որոշ իրավիճակներում կցանկանայի օգտվել VAR-ից»։

««Ինտերի» հետ տարիները հրաշալի էին։ Մադրիդի «Ռեալից» հետո հնարավորություն ունեցա շարունակել խաղալ բարձր մակարդակում։ Երբ ժամանեցի, «Ինտերն» արդեն սկսել էր հաղթել, երկրպագուների հետ էլ հրաշալի հարաբերություններ ունեի։ Միլանն ինձ համար միշտ երջանիկ հիշողություն կլինի»։