17.01.2018 10:29

Ուելսի ֆուտբոլի ասոցիացիան հայտարարել է հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Գիգզի նշանակման մասին

Ուելսի ֆուտբոլի ասոցիացիան հայտարարել է հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Գիգզի նշանակման մասին

Ուելսի հավաքականի նախկին կիսապաշտպան և ավագ Ռայան Գիգզը նշանակվել է ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնում։ 44-ամյա մասնագետի հետ պայմանագիրը հաշվարկված է 4 տարով։

Ուելսի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը թափուր է մնացել Կրիս Կոուլմենի «Սանդերլենդ» տեղափոխությունից հետո։ Կոուլմենի ղեկավարությամբ ուելսցիները զբաղեցրեցին 3-րդ տեղը ԱԱ-2018-ի որակափորման մրցաշարում և չկարողացան ճեղքում կատարել Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնություն։

Ռայանը մարզչական աշխատանքի փորձ ունի։ 2014-ին ուելսցին «Մանչեսթեր Յունայթեդում» կատարել է գլխավոր մարզչի պարտականությունները, իսկ հետո ներգրավվել Լուի վան Գալի մարզչական շտաբում։