17.01.2018 10:46

Laureus. հայտնի են «Տարվա մարզիկ» մրցանակի բոլոր հավակնորդները

Laureus. հայտնի են «Տարվա մարզիկ» մրցանակի բոլոր հավակնորդները

Հայտնի են դարձել Laureus ամենամյա մրցանակաբաշխության «Տարվա մարզիկ» մրցանակի բոլոր հավակնորդները: Այս մասին հայտնում է Laureus-ի պաշտոնական թվիթերյան միկրոբլոգը:

Տղամարդկանց պայքարում մրցանակին հավակնում են Քրիստոֆեր Ֆրումը (Մեծ Բրիտանիամ հեծանվասպորտ), Ռոջեր Ֆեդերերը (Շվեյցարիա, թենիս), Ռաֆայել Նադալը (Իսպանիա, թենիս), Լուիս Հեմիլթոնը (Մեծ Բրիտանիա, ավտոարշավներ), Կրիշտիանու Ռոնալդուն (Պորտուգալիա, «Ռեալ», ֆուտբոլ) և Մոհամեդ Ֆարան (Մեծ Բրիտանիա, վազք):

Հաղթողի անունը հայտնի կդառնա փետրվարի 27-ին՝ Մոնակոյում: