17.01.2018 11:30

Գվարդիոլան ցանկանում է իր թիմում տեսնել Ասենսիոյին

Գվարդիոլան ցանկանում է իր թիմում տեսնել Ասենսիոյին

Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»: Այս մասին հաղորդում է Diario Gol-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «քաղաքայիններ»-ը մտադիր են օգտվել այն հանգամանքից, որ իսպանացին «արքայական ակումբ»-ում բավարար խաղային ժամանակ չի ստանում: Երիտասարդ խաղացողնի իր թիմում ցանկանում է տեսնել անձամբ Պեպ Գվարդիոլան:

21-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը «սերուցքայիններ»-ի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը:

Ընթացիկ մրցաշրջանում Ասենսիոն «Ռեալ»-ի կազմում դարձել է 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: