17.01.2018 11:56

Սպիտակ տան բժիշկը հաստատել է, որ Թրամփը մտավոր շեղումներ չունի

Սպիտակ տան բժիշկը հաստատել է, որ Թրամփը մտավոր շեղումներ չունի

Հետազոտությունը ցույց է տվել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտավոր որևէ շեղում չունի և առհասարակ՝ լիովին առողջ է, հայտարարել է Սպիտակ տան բժիշկ Ռոնի Ջեքսոնը:

«Ես ոչ մի մտավախություն չունեմ նրա մտավոր ունակությունների կամ նյարդաբանական ֆունկցիաների կապակցությամբ», - հայտարարել է բժիշկը:

Անցյալ շաբաթ 71-ամյա Թրամփը երեք ժամ ենթարկվել է բժշկական բազմակողմանի հետազոտության՝ առաջին անգամ նախագահի պաշտոնն զբաղեցնելուց հետո: Դա արվել է այն բանից հետո, երբ հրապարակվել է Մայքլ Վուլֆի սկանդալային «Կրակ և ցասում. Թրամփի Սպիտակ տան միջանցքներում» գիրքը, որում ամերիկյան նախագահի հոգեկան առողջությունը կասկածի տակ է դրվում:

«Ամեն ինչ ցույց է տալիս, որ նախագահն առողջ է և այդպիսին կլինի մինչև իր ժամկետի ավարտը», - հայտարարել է Ջեքսոնը և հավելել, որ նման գերազանց վիճակը մասամբ պայմանավորված է նաև նրանով, որ Թրամփը երբեք չի ծխել և ալկոհոլ չի օգտագործել:

Թրամփին հետազոտել են ռազմական բժիշկներ, որոնց թվում նախագահի անձնական բժիշկ Ռոնի Ջեքսոնը՝ նախկինում ամերիկյան նավատորմի փոխծովակալ, որը Թրամփից առաջ եղել է նաև Բարաք Օբամայի բժիշկը:

Փոխանցում է BBC-ն: