17.01.2018 12:05

Հնարավոր են թույլ տեղումներ

Հնարավոր են թույլ տեղումներ

Հանրապետության տարածքում`

Հունվարի 17-ի ցերեկը, 18-19-ը, 20-ի գիշերը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 18-20-ը, այսօրվա համեմատ, աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 11-13 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հունվարի 17-ի ցերեկը, 18-19-ը, 20-ի գիշերը ժամանակ առ ժամանակ, դադարներով հնարավոր են թույլ տեղումներ՝ գիշերները թաց ձյան տեսքով, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հունվարի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`           13.40C (1976 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`              -25.20C (1973 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`           -3.80C