17.01.2018 12:37

Լարսը բաց է

Լարսը բաց է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին ժամը 12:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Կոտայքի մարզի Աբովյան, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան քաղաքներում տեղում է թույլ ձյուն:

Վարդենյաց լեռնանցքում, Ապարան-Վանաձոր և Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: