17.01.2018 12:46

Նախագահ չզբաղվել պոլիտիկա

Նախագահ չզբաղվել պոլիտիկա

Երեկ «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած Հովհաննես Չեքիջյանին Հայրենիքի շքանշանի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո Սերժ Սարգսյանը հանդիպել է «արարողության մասնակից մի խումբ մտավորականների հետ» եւ այդ ընթացքում ներկայացրել, թե ինքն ինչպիսին է տեսնում Հայաստանի ապագա նախագահին:

Ահա ապագա նախագահի՝ Սերժ Սարգսյանի պատկերացրած չափանիշները.

«Խոսք պետք է գնա մի մարդու, մի անհատի մասին, ով անցած ճանապարհ ունի, ունի ճանաչում եւ՛ երկրի ներսում, եւ՛ դրսում, կարող է պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն արտերկրում, այսինքն՝ կատարել իր ներկայացուցչական ֆունկցիաները եւ՛ երկրի ներսում, եւ՛ երկրից դուրս: Ապագա նախագահը պետք է տիրապետի օտար լեզուների, ունենա լայն կապեր թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում, վայելի հեղինակություն, եւ որ ամենակարեւորն է՝ անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել եւ կուսակցության անդամ չի եղել»: