17.01.2018 13:16

Սերեբրեննիկովը կմնա տնային կալանքի տակ

Սերեբրեննիկովը կմնա տնային կալանքի տակ

Մինչև ապրիլի 19-ը երկարացվել է «Յոթներորդ ստուդիայի» գործով մեղադրվող ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովի տնային կալանքը: Մինչև այդ ժամկետը տնային կալանքի տակ կմնան նաև «Գոգոլ-կենտրոնի» նախկին ղեկավար Ալեքսեյ Մալոբրոդսկին, «Յոթներորդ ստուդիայի» տնօրեն Յուրի Իտինը և նախկին հաշվապահ Նինա Մասլյաևան:

Նախօրեին պարզ է դարձել, որ «Յոթներորդ ստուդիայի» քրեկան գործի հետաքննությունն ավարտվել է: Աղբյուրի տվյալներով՝ այն հոդվածը, որով անցնում է Սերեբրեննիկովը, վերջնական խմբագրմամբ չի փոխվել՝ խոսքը շորթում կազմակերպելու մասին է: Ընդ որում՝ հայտարարված վնասի չափն աճել է կրկնակի՝ 68 միլոնից մինչև 133 միլիոն ռուբլի: Ռեժիսորին սպառնում է մինչև տասը տարվա ազատազրկում և տուգանք՝ ավելի քան մեկ միլիոն ռուբլու չափով:  Ռեժիսորն իրեն մեղավոր չի ճանաչում:

Պաշտպանությունը խնդրել է գրավի դիմաց ազատ արձակել Սերեբրեննիկովին: Դատարանը  մեղադրյալների կասեցման միջոցի մեղմացումը անհիմն է համարել: Մեղադրյալների դատապաշտպանները հայտարարել են, որ կբողոքարկեն դատարանի որոշումը:

Փոխանցում է euronews-ը: