17.01.2018 13:34

Սպանվել է կոսովյան սերբերի առաջնորդը

Սպանվել է կոսովյան սերբերի առաջնորդը

Կոսովոյում սպանվել է Օլիվեր Իվանովիչը՝ կոսովյան սերբերի առաջնորդներից մեկը, «Ազատություն, դեմոկրատիա, ճշմարտություն» շարժման ղեկավարը:

Մահափորձը կատարվել է երեքշաբթի առավոտյան,  կուսակցության կենտրոնակայանի շենք մտնելիս: Իվանովիչի գործընկերուհին հայտնել է, որ ոչ մեկը կրակոցի ձայն չի լսել, իսկ վիրավոր քաղաքական գործչին նկատել է մի պատահական անցորդ:

Դեպքի վայրից քիչ հեռու ոստիկանությունը հայտնաբերվել է մի հին ավտոմեքենա՝ առանց համարանիշների: Ենթադրվում է, որ մարդասպանը (կամ մարդասպանները) երթևեկել են հենց այդ ավտոմեքենայով:

Օլիվեր Իվանովիչին, հրազենային հինգ վերքերով, տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը սպանության կապակցությամբ  երկրի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել:

Իվանովիչի սպանությունը կարող է սրել լարվածությունը Կոսովոյում, որը Սերբիայից անկախացել է 2008 թ., սակայն Բելգրադը և մի շարք երկրներ հրաժարվել են ճանաչել այն:

Փոխանցում է euronews-ը: