18.01.2018 09:15

101 Great Goals. Մխիթարյանն ինչ երազանք ուներ նա 8 տարի առաջ

101 Great Goals. Մխիթարյանն ինչ երազանք ուներ նա 8 տարի առաջ

Հայտնի 101 Great Goals կայքը «Ման. Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին հիշեցրել է, որ վերջինս 2009 թվականին երազում էր կարիերան ԱՊԼ-ում, մասնավորապես Լոնդոնի «Արսենալ»-ում շարունակելու մասին:

Այն ժամանակ դեռ «Փյունիկ»-ում հանդես եկող Մխիթարյանը հարցազրույց էր տվել ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին` նշելով, որ շատ է հավանում «զինագործներ»-ի խաղաոճն ու գլխավոր մարչին:

«Իմ սիրելի թիմն «Արսենալ»-ն է: Ինձ դուր է գալիս նրանց հարձակվողական խաղն ու արագությունը: Բացի այդ, Արսեն Վենգերը կարողանում է հավատ ներշնչել երիտասարդ ֆուտբոլիստներն և միևնույն ժամանակ արդյունք է պահանջում: Այդ ամենն ինձ դուր է գալիս, կցանկանայի մի օր խաղալ «Արսենալ»-ում»,- ասել է հայ ֆուտբոլիստը 8 տարի առաջ:

Հիշեցնենք՝ վերջերս մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ Մխիթարյանը կարող է կարիերան շարունակել «Արսենալ»-ում, իսկ լոնդոնցիների վինգեր Ալեքսիս Սանչեսը կտեղափոխվի «Օլդ Թրաֆորդ»: