18.01.2018 09:30

Լիոնել Մեսսին Marca-ի վարկածով ճանաչվել է Լա Լիգայի առաջին շրջանի լավագույն խաղացող

Լիոնել Մեսսին Marca-ի վարկածով ճանաչվել է Լա Լիգայի առաջին շրջանի լավագույն խաղացող

Իսպանական հեղինակավոր Marca պարբերականը հարցման միջոցով պարզել է Լա Լիգայի առաջին շրջանի լավագույն խաղացողին:

Ձայների մեծամասնությամբ լավագույնն է ճանաչվել «Բարսելոնա»-ի ավագ Լիոնել Մեսսին (71.20%): Երկրորդ և երրորդ հորիզոնականներն են զբաղեցրել համապատասխանաբար «Վալենսիա»-ի կիսապաշտպան Գոնսալո Գուեդեշը (10.7%) և «Բարսելոնա»-ի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը (5.68%):

Հատկանշական է այն, որ գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալ»-ից ոչ մի ֆուտբոլիստ ցանկում տեղ չի գտել: