18.01.2018 10:15

Մինյոլե. «Լիվերպուլում» դարպասապահների ռոտացիայի հարցում անառողջ իրավիճակ է

Մինյոլե. «Լիվերպուլում» դարպասապահների ռոտացիայի հարցում անառողջ իրավիճակ է

«Լիվերպուլի» դարպասապահ Սիմոն Մինյոլեն խոստովանել է, որ իրեն դուր չի գալիս թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի որոշումը դարպասապահների ռոտացիայի մասին։ Բելգիացին ԱՊԼ-ի «Մանչեսթեր Սիթիի» հետ նախորդ խաղում (3-4) մնաց պահեստայինների նստարանին, իսկ Կարմիրների դարպասում տեղ զբաղեցրեց Լորիս Կարիուսը։

«Բեռնլիի» հետ խաղից հետո Կլոպի հետ խոսեցի, և մենք քննարկեցինք նաև ռոտացիայի հարցը։ Կարծում եմ դա անառող իրավիճակ է դարպասապահի համար։ «Սիթիի» հետ խաղում իմ տեղը պահեստայինների նստարանին հաստատեց Կլոպի խոսքերը։ Ես դժգոհ եմ, բայց պետք է հարգել մարզչի որոշումը։ Ես գրեթե 30 տարեկան եմ, իսկ առջևում աշխարհի առաջնությունն է։ Դա չի կարող երկար շարունակվել»,- Մինյոլեին է մեջբերում Sporza-ն։