18.01.2018 10:30

«Արսենալը» հայտարարեց Ուոլքոթի՝ «Էվերթոն» տեղափոխության մասին

«Արսենալը» հայտարարեց Ուոլքոթի՝ «Էվերթոն» տեղափոխության մասին

«Արսենալը» պաշտոնապես հայտարարեց թիմի հարձակվող Տեո Ուոլքոթի՝ «Էվերթոն» տեղափոխության մասին: Պայմանագիրը նախատեսված է 3.5 տարով: Տրանսֆերի արժեքը և այլ մանրամասներ չեն հրապարակվում: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Էվերթոնը» 22,4 մլն եվրո կվճարի «Արսենալին» Ուոլքոթի համար: Դրա հետ մեկտեղ, ֆուտբոլիստի աշխատավարձը նույնը կմնա, ինչ լոնդոնյան ակումբում: «Արսենալում» նրա շաբաթական աշխատավարձը կազմում է 110 հազար ֆունտ:

«Էվերթոնում» Ուոլքոթը կխաղա 11 համարի մարզաշապիկով:

Ուոլքոթն «Արսենալին» միացել էր 2006 թվականի հունվարին, «Սաութհեմփթոնից»: «Զինագործների» կզմում անցկացրած 12 տարիներին մասնակցել է 397 խաղի ու խփել 108 գոլ: