17.01.2018 20:35

Վարչապետ. հայ-իրանական երկաթուղու կառուցումն ինքնանպատակ չէ

Վարչապետ. հայ-իրանական երկաթուղու կառուցումն ինքնանպատակ չէ

Հնարավոր է, որ Իրան-Հայաստան երկաթգծով բեռնափոխադրումների ծավալը բավարար չլինի՝ ցանկալի շահույթն ապահովելու համար, Աժ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է վարաչպետ Կարեն Կարապետյանը:

Նա ասել է, որ Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը ինքնանպատակ չպետք է լինի: Ըստ վարչապետի, երկաթգծի կառուցմանը կանդրադառնան, երբ Հայաստանն ու Իրանը ընդլայնեն ապրանաքաշրջանառության ծավալները:

«Առանց էներգետիկ ոլորտի ցուցանիշների, 10 ամսվա տվյալներով, Իրանի հետ ապրանքաշրջանառությունը կկազմի $ 62,5 մլն։ Մենք իրանական շուկայում ունեինք արտահանման և ներմուծման ամենաչնչին աճը՝ 9-10%: Մեր բոլոր իրանական գործընկերների հետ խոսել ենք, որ այստեղ շատ-շատ անելիքներ ունենք, թռիչքային աճ ապահովելու շատ մեծ ներուժ ունենք։ Ազատ տնտեսական գոտին մեզ թույլ է տալիս հուսալ, որ ոլորտը կակտիվանա»,- ասել է վարչապետը։

Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը 2008-ից ի վեր Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ նախընտրական խոստումների մեջ առանցքային տեղ է զբաղեցնում: