18.01.2018 11:30

Ղազախստանում 50-ից ավելի մարդ է զոհվել այրվող ավտոբուսում

Ղազախստանում 50-ից ավելի մարդ է զոհվել այրվող ավտոբուսում

Ղազախստանի արևմուտքում՝ Ակտյուբինսկի մարզում, ավտոբուսում բռնկված հրդեհի արդյունքում զոհվել է 52 մարդ: Նախնական տվյալներով՝ զոհերը Ուզբեկստանի քաղաքացիներ են:

Ավտոբուսը բռնկվել է տեղական ժամանակով ժամը 10:30: Սրահում եղել են 55 ուղևոր և երկու վարորդ: Հինգ հոգի կարողացել է փրկվել, նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվել: Մնացած 52-ը զոհվել են, հաղորդել է Ղազախստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչը:

Փոխանցում է BBC-ն: