18.01.2018 13:07

Ամերիկյան փորձագետներ. Փհենյանը կարող է 10-20 միջուկային մարտագլխիկ ունենալ

Ամերիկյան փորձագետներ. Փհենյանը կարող է 10-20 միջուկային մարտագլխիկ ունենալ

Փհենյանը կարող է իր տրամադրության տակ ունենալ 10-ից մինչև 20 միջուկային մարտագլխիկ: Bulletin of the Atomic Scientisis  ամսագրի հունվարյան համարում նման տեսակետ են հայտնել Ամերիկյան գիտնականների միության միջուկային տեղեկատվության ծրագրի տնօրեն Հանս Քրիստենսենը և նրա գործընկեր Ռոբերտ Նորիսը:

«Հյուսիսային Կորեան կարող էր արտադրել այնքան ճեղքված նյութ, որը կբավարարեր ստեղծել 30-ից մինչև 60 միջուկային մարտագլխիկ, բայց հավաքել է, հնարավոր է, 10-ից 20 մարտագլխիկ,- նշել են փորձագետները:- Դրանց մեծ մասը 10-ից 20 կտ հզորության լիցքեր են: Հենց այդպիսի լիցքեր են օգտագործվել 2013 և 2016 թթ. անցկացված փորձարկումների ժամանակ»:

ՄԱԳԱՏԷ-ի գնահատականների համաձայն՝ միջուկային մարտագլխիկ պատրաստելու համար բավարար է 8 կգ զինական պլուտոնիումը:

ԿԺԴՀ-ն միջուկային սարքերի վեց ստորգետնյա փորձարկումներ է անցկացրել, առաջինը՝ 2006 թ., վերջինը՝ 2017 թ. սեպտեմբերի 3-ին, և մի շարք վերլուծաբանների կարծիքով՝ լիցքի հզորությունը կարող էր հասնել 100 կտ-ի:

Փոխանցում է tass.ru-ն: