18.01.2018 14:26

Զինվոր է վիրավորվել

Զինվոր է վիրավորվել

Երեկ՝ հունվարի 17-ին, ժամը 13։00-ի սահմաններում Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանում` Կոթի-Բարեկամավան հատվածի մարտական դիրքում ադրբեջանական կրակոցից հրազենային վնասվածք է ստացել ժամկետային զինծառայող Ադիբեկ Արարատի Նիկոյանը։

Հայտնում է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանի փոխանցմամբ, զինծառայողը Տավուշի հիվանդանոցից տեղափոխվել է Երևան և բուժում է ստանում «Մուրացան» զինվորական հոսպիտալում։ «Նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- փոխանցում է Հովհաննիսյանը։