19.01.2018 09:45

Լեման. «Արսենալի» խնդիրների մեջ մեղավոր են մրցավարները

Լեման. «Արսենալի» խնդիրների մեջ մեղավոր են մրցավարները

«Արսենալի» գլխավոր մարզչի օգնական Յենս Լեմանը վստահ է, որ մրցավարական սխալները նպաստել են Կանոնիրների ճգնաժամին։

Անցած հանգստյան օրերին «Բորնմուտից» կրած պարտությունից հետո Կանոնիրները Չեմպիոնների լիգայի գոտուց արդեն հետ են 8 միավորով։ Լեմանը խոստովանում է, որ «Արսենալը» ահավոր անցկացրեց տոնական ժամանակահատվածը, բայց դա կապում է մրցավարների որոշումների հետ։

«Պրեմիեր լիգայում մենք ավելի վատ ենք հանդես գալիս, քան ակնկալում էին, բայց մրցավարները մեր նկատմամբ միանգամից մի քանի ահավոր որոշումներ կայացրին՝ կապված 11-մետրանոցների նշանակումների հետ։
Հուսով ենք, որ մրցաշրջանի 2-րդ մասում մրցավարները կսկսեն սխալվել մեր օգտին, և հավասարակշռությունը կպահպանվի»,- Լեմանին է մեջբերում Sport Bild.-ը։