19.01.2018 11:05

Մանչեսթերյան գրանդերը պայքարում են «Նիս»-ի կիսապաշտպանի տրանսֆերի համար

Մանչեսթերյան գրանդերը պայքարում են «Նիս»-ի կիսապաշտպանի տրանսֆերի համար

Ֆրանսիական «Նիս»-ի կիսապաշտպան Ժան-Միքայել Սերին կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում: Այս մասին հայտնում է The Guardian-ի լրագրող Էդ Աարոնսը:

Աղբյուրի տեղեկություններով, «Ման. Սիթի»-ն պատրաստվում է ամռանը գնել 26-ամյա կոտդիվուարցու տրանսֆերը: Այս շաբաթ «քաղաքաբնակներ»-ի ներկայացուցիչներն արդեն հանդիպել են ֆուտբոլիստի գործակալի հետ:

Հաղորդվում է, որ Սերիի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ման. Յունայթեդ»-ը: