19.01.2018 01:10

Վուդի Ալենի խորթ դուստրը նրան մեղադրում է սեռական բռնության մեջ

Վուդի Ալենի խորթ դուստրը նրան մեղադրում է սեռական բռնության մեջ
GETTY IMAGES

Վուդի Ալենի խորթ դուստրը՝ դերասանուհի Դիլան Ֆերրոուն հարցազրույցում ափսոսանք է հայտնել, որ հայտնի կինոռեժիսորին պատասխանատվության չեն ենթարկել այն բանից հետո, երբ նա նրան մեղադրել է սեռական ոտնձգության մեջ:

«Նա ստում է, եւ ստում է շատ վաղուց», - ասել է Ֆերրոուն ամերկիյան CBS հեռուստաընկերությանը: Նա պատմել է, իր պնդմամբ, 1992-ի օգոստոսին տեղի ունեցած դեպքի մանրամասները.

«Իմ հայրը (Ալենը) ինձ տարավ Կոննեկտիկուտում գտնվող մորս առանձնատան ձեղնահարկ, ասաց, որ ես պառկեմ փորի վրա եւ խաղամ եղբորս խաղալիք երկաթուղով, որն արդեն այնտեղ տեղադրված էր: Ես սկսեցի խաղալ, իսկ նա նստեց իմ հետեւում: Ես սեռական բռնության ենթարկվեցի», - պատմել է ռեժիսորի դուստրը:

Վուդի Ալենը պնդում է, որ Ֆերրոուի պատմածը հորինվածք է: