19.01.2018 15:05

Ռուսաստանի ՍԴ-ն չի քննի Ալեքսեյ Նավալնիի բողոքը

Ռուսաստանի ՍԴ-ն չի քննի Ալեքսեյ Նավալնիի բողոքը

ՌԴ Սահմանադրական դատարանը մերժել է քննել Ալեքսեյ Նավալնիի բողոքը, որին դատվածության պատճառով թույլ չեն տալիս մասնակցել նախագահական ընտրություններին:

Իր բողոքում Նավալնին պնդում է, որ ՌԴ նախագահի ընտրությունների մասին օրենքի դրույթները սահմանադրական չեն, դրանք նախատեսում են  սահմանափակել այն մարդկանց մասնակցությունն ընտրություններին, որոնք դատապարտվել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար և ունեն չմարված դատվածություն:

Ընդդիմադիր քաղաքական գործիչը անցյալ տարի երկրորդ անգամ պայմանական պատժաժամկետ է ստացել «Կիրովլեսի» գործով՝ այն բանից հետո, երբ առաջին դատավճիռը չեղարկվել էր Ռուսաստանի գերագույն դատարանի կողմից՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման կապակցությամբ:

Դեկտեմբերի վերջին Ռուսաստանի ԿԸՀ-ն հրաժարվեց գրանցել Նավալնիին նախագահի թեկնածու առաջադրման նախաձեռնող խմբին: Գերագույն դատարանը երկու անգամ հաստատել է այդ որոշումը:

Փոխանցում է euronews-ը: