20.01.2018 09:00

Հայտնի է Գերմանիայի՝ 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստը

Հայտնի է Գերմանիայի՝ 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստը

Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը ճանաչվել է 2017 թվականի Գերմանիայի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է գերմանական ֆուտբոլի միության մամուլի ծառայությունը:

22-ամյա ֆուտբոլիստը քվեարկության արդյունքում ստացել է ձայների ավելի քան 45%-ը: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Շալկե 04»-ի նախկին կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը, ով այժմ հանդես է գալիս ՊՍԺ-ի կազմում, իսկ եռյակը եզրափակել է «Բարսելոնա»-ի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը:

Նախորդ մրցաշրջանում Կիմիխը Բունդեսլիգայում մասնակցել է 27 հանդիպման, որոնցում աչքի է ընկել 6 գոլով և 1 գոլային փոխանցմամբ: Գերմանիայի հավաքականում ֆուտբոլիստն անցկացրել է 6 խաղ և խփել 1 գոլ: