20.01.2018 09:31

Դե Խեան կարծես, թե չի պատրաստվում նոր պայմանագիր կնքել «Ման. Յունայթեդ»-ի հետ

Դե Խեան կարծես, թե չի պատրաստվում նոր պայմանագիր կնքել «Ման. Յունայթեդ»-ի հետ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ դե Խեան հասկացնել է տվել, որ չի պատրաստվում առաջիկայում նոր պայմանագիր կնքել «կարմիր սատանաներ»-ի հետ:

«Չեմ կարծում, որ հիմա ամենահարմար պահն է նոր պայմանագրի մասին մտածելու համար: Մրցաշրջանը  չի ավարտվել և մեզ դեռ հանդիպումներ են սպասվում: Ներկայումս պետք է մտածել միայն առաջիկա խաղի մասին: Պետք է մարզումներին քրտնաջան աշխատել, որպեսզի կարողանանք միավորներ վաստակել»,- իսպանացու խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ 27-ամյա խաղացողի ներկայիս պայմանագրի ժամկետը ակումբի հետ լրանում է 2019 թվականին: