20.01.2018 09:45

AS-ի ընթերցողները չեն ուզում Ռոնալդուին տեսնել «Ռեալում»

AS-ի ընթերցողները չեն ուզում Ռոնալդուին տեսնել «Ռեալում»

Այս մրցաշրջանում Կրիշտիանու Ռոնալդուն շատ վատ է հանդես գալիս Իսպանիայի առաջնությունում։ Պորտուգալացին ընդամենը 4 գոլ է խփել, իսկ «Ռեալը» Լա լիգայում զբաղեցնում է 4-րդ տեղը։

Վերջին ժամանակներս ԶԼՄ-ներում լուրեր են շրջանառվում Կրիշտիանուի հնարավոր տեղափոխության մասին։ Նույնիսկ ենթադրում են, թե «Ռեալը» մտադիր է նրան օգտագործել որպես Նեյմարի հետ գործարքի մի մաս։

AS.com պարբերականն իր ընթերցողների շրջանում հարցում է անցկացրել։ Նրանք պետք է պատասխանեին «Ուզու՞մ եք, որ Կրիշտիանու Ռոնալդուն շարունակի հանդես գալ «Ռեալում» հարցին։ Մոտավորապես 125 հազար ընթերցողների 67,5%-ը պատասխանել է «Ոչ»։

Ռոնալդուն «Ռեալում» հանդես է գալիս 2009 թվականից։ Այդ ընթացքում նա 5 անգամ պարգևատրվել է Ոսկե գնդակով։ Պորտուգալացին լավագույն ռմբարկուն է «Ռեալի» պատմության մեջ։ Միջին հաշվով նա մեկ խաղում մեկ գոլից ավելի է խփում՝ 422 գոլ 418 խաղում։

«Ռեալի» հետ Ռոնալդուն նվաճել է 14 մրցանակ, որոնց թվում են 2 հաղթանակ Լա լիգայում և 3 հաղթանակ Չեմպիոնների լիգայում։