20.01.2018 10:01

«Բորուսիան» խնդրել է Վենգերին չխառնվել ուրիշների գործերին

«Բորուսիան» խնդրել է Վենգերին չխառնվել ուրիշների գործերին

«Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը խնդրել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին զբաղվել իր գործերով և չշահարկել Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի ապագայի հարցը։

Հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ Վենգերն ակնարկեց, թե հետաքրքրված է իր ակումբի ղեկավարների դեմ թշնամաբար տրամադրված 28-ամյա Օբամեյանգի ձեռքբերումով։ Ի հավելումն Արսենը հաղորդեց, թե իրեն չի շփոթեցնում գաբոնցու վերջին արարքները, որոնց պատճառով նա հեռացվել է պաշտոնական խաղերից։

Մի քանի ժամ հետո Դորտմունդից ստացվեց Վենգերի խոսքերի արձագանքը։ Ցորկը խնդրել է ֆրանսիացուն չշահարկել խաղացողի ապագայի թեման, ով հայտավորված է «Բորուսիայի» ուրբաթ օրը կայանալիք հանդիպմանը։

«Մենք գտնում ենք, որ ուրիշ թիմի խաղացողի մասին քննարկումները անհարգալից վերաբերմունքի նշան են։ Մենք չենք շփվում «Արսենալի» հետ։ Միայն կարող ենք ասել, որ Արսեն Վենգերը թող մտածի իր ֆուտբոլիստների խաղի մասին»,- ասված է Ցորկի պաշտոնական հայտարարության մեջ։