20.01.2018 10:15

El Mundo. «5 տարվա ընթացքում Նեյմարը «Բարսելոնայի» վրա արժեցել է 205 միլիոն եվրո»

El Mundo. «5 տարվա ընթացքում Նեյմարը «Բարսելոնայի» վրա արժեցել է 205 միլիոն եվրո»

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Նեյմարի տրանսֆերի մասին, որը տեղի է ունեցել 2013 թվականին, երբ խաղացողը «Սանտոսից» տեղափոխվել է «Բարսելոնա»:

Հիշեցնենք, որ իսպանական դատարանը հետաքննում է գործը կապված Նեյմարի տրանսֆերի հետ: Նեյմարին, նրա հորն ու «Բարսելոնային» կասկածում են տրանսֆերի իրական արժեքը թաքցնելու մեջ: Կատալոնական ակումբի նախկին նախագահ Սանդրո Ռոսելը հայտարարել է, որ Նեյմարի տրանսֆերն արժեցել է 57 միլիոն եվրո, իսկ ներկայիս նախագահ Խոսեպ Բարտոմեուն խոսում է 86 միլիոն եվրոյի մասին:

Սակայն Նեյմարի փաստաբանը դատարանում փաստաթղթեր է ներկայացրել, որոնք ցույց են տալիս, որ Նեյմարի տեղափոխությունն արժեցել է 134 միլիոն եվրո: Եվս 71 միլիոն ֆուտբոլիստը վաստակել է ակումբում անցկացրած 5 տարվա ընթացքում: