20.01.2018 11:08

Australian Open. Նադալը դուրս է եկել 4-րդ փուլ (տեսանյութ)

Australian Open. Նադալը դուրս է եկել 4-րդ փուլ (տեսանյութ)

Շարունակվում է թենիսի «Մեծ սաղավարտի» այս տարվա առաջին մրցաշարը՝ «Australian Open»-ը:

Մրցաշարի 4-րդ փուլում իսպանացի Ռաֆայել Նադալը հաղթանակ է տոնել բոսնիացի Դամիր Ջումհուրի նկատմամբ: Խաղը տևել է 1 ժամ 52 րոպե և ավարտվել է 6:1, 6:3, 6:1 հաշվով:

1/4 եզրափակիչ դուրս գալու համար աշխարհի առաջին ռակետը կմրցի Դիեգո Շվարցմանի հետ: