20.01.2018 11:30

Պաշտոնական. Գորեցկան պայմանագիր կնքեց Բավարիայի հետ

Պաշտոնական. Գորեցկան պայմանագիր կնքեց Բավարիայի հետ

«Շալկե-04»-ի կիսապաշտպան Լեոն Գորեցկան կարիերան կշարունակի «Բավարիայում»:  Այս մասին հայտնում է Բունդեսլիգայի նախորդ տարվա չեմպիոնների պաշտոնական կայքը:

22-ամյա ֆուտբոլիստը հաջող բուժզննում է անցել և 4 տարվա պայմանագիր կնքել մյունխենյան ակումբի հետ, որը ուժի մեջ կմտնի 2018 թվականի հուլիսի 1-ից:

Հիշեցնենք, որ գերմանացի խաղացողի ծառայություններով հետաքրքրված էին «Ռեալը», «Արսենալը» և «Լիվերպուլը»: