20.01.2018 19:02

ԱՊԼ. «Բրայթոն» - «Չելսի»՝ 0:4. «ազնվականներ»-ը ջախջախիչ հաղթանակ տարան (տեսանյութ)

ԱՊԼ. «Բրայթոն» - «Չելսի»՝ 0:4. «ազնվականներ»-ը ջախջախիչ հաղթանակ տարան (տեսանյութ)

ԱՊԼ-ի 24-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Չելսի»-ն հյուրընկալվեց «Բրայթոն»-ին և խոշոր հաշվով հաղթանակ տարավ: Անտոնիո Կոնտեի սաները 4 անպատասխան գնդակ ուղարկեցին Մեթյու Ռայանի պաշտպանած դարպասը․ դուբլի հեղինակ դարձավ Էդեն Ազարը, մեկական անգամ էլ աչքի ընկան Վիլիանը և Վիկտոր Մոզեսը։

Այս հաղթանակից հետո «ազնվականներն» ունեն 50 միավոր և հավասարվել են երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդին», որը տուրի շրջանակում իր հանդիպումը դեռ չի անցկացրել։ «Բրայթոնը» մնաց 23 միավորով՝ 16-րդ տեղում։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 24-րդ տուր

«Բրայթոն» - «Չելսի»՝ 0։4
Գոլերը՝ Ազար 3՛, 77՛, Վիլիան 6՛, Մոզես 89՛