21.01.2018 09:15

Australian Open. Ջոկովիչն ու Ֆեդերերը հաղթանակներ տարան ու դուրս եկան հաջորդ փուլ

Australian Open. Ջոկովիչն ու Ֆեդերերը հաղթանակներ տարան ու դուրս եկան հաջորդ փուլ

Մելբուրնում շարունակվում է «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարը՝ Ավստրալիայի բաց առաջնությունը:

Նովակ Ջոկովիչը երրորդ շրջանում 6:2, 6:3, 6:3 հաշվով առավելության հասավ իսպանացի Ալբերտ Ռամոս-Վինյոլասի նկատմամբ: 

«Մեծ սաղավարտ»-ի նախորդ տարվա հաղթող Ռոջեր Ֆեդերերը 6:2, 7:5, 6:4 հաշվով հաղթեց ֆրանսիացի Ռիշար Գասկեին: 

Այսպիսով, սերբ և շվեյցարացի թենիսիստները դուրս եկան մրցաշարի չորրորդ շրջան, որտեղ կմրցեն համապատասխանաբար Չոն Հյոնի և Մարտոն Ֆուչովիչի հետ: