21.01.2018 09:45

Գվարդիոլան շնորհավորել է ՄՅՈՒ-ին Սանչեսի տրանսֆերի առիթով

Գվարդիոլան շնորհավորել է ՄՅՈՒ-ին Սանչեսի տրանսֆերի առիթով

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան շնորհավորել է «Մանչեսթեր Յունայթեդին» «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսի տրանսֆերի առիթով։

Հունվարի սկզբին թվում էր, թե 29-ամյա չիլիացին կուղևորվի «Էթիհադ»՝ վերջնականապես հրաժարվելով «Արսենալի» հետ նոր պայմանագրից։ Բայց մի քանի օր հետո Ալեքսիսը պայմանավորվեց ՄՅՈՒ տեղափոխության շուրջ, իսկ «Սիթին» դուրս եկավ Սանչեսի համար մղվող պայքարից՝ գործարքի բարձր արժեքի պատճառով։

Գվարդիոլայի խոսքերով ինքն ամենևին վիրավորված չէ խաղացողից, ով նախկինում նրա ղեկավարությամբ հանդես է եկել «Բարսելոնայում»։ Պեպը շնորհավորել է «Յունայթեդին» Սանչեսին ձեռք բերելու առիթով, իսկ հարձակվողին ամենայն բարիք է մաղթել «Օլդ Թրաֆորդում»։

«Իմ տեղեկություններով Ալեքսիսը պատրաստվում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։ Միայն կարող եմ շնորհավորել այդ տրանսֆերի առիթով։ Ավելացնելու ոչինչ չունեմ, իմ կարծիքն Ալեքսիսի մասին նույնն է մնացել։ Ուրախ եմ, որ նրա մարզիչն եմ եղել «Բարսելոնայում» ու հիմա նրան լավագույնն եմ ցանկանում»,- Գվարդիոլային է մեջբերում BBC-ին։