21.01.2018 10:00

Վենգերն այնքան էլ չի անհանգստանում Սանչեսի տեղափոխությամբ

Վենգերն այնքան էլ չի անհանգստանում Սանչեսի տեղափոխությամբ

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, թե Ռոբին վան Պերսիի տեղափոխությունն իրեն ավելի շատ է խոցել, քան Ալեքսիս Սանչեսի առաջիկա վաճառքը «Մանչեսթեր Յունայթեդին»։

Վենգերի խոսքերով եթե վան Պերսիի դեպքում Կանոնիրները կորցրին շատ արժեքավոր խաղացողի և չգտան համարժեք փոխարինողի, ապա Սանչեսի տեղը ակումբը պայմանագիր կկնքի Հենրիխ Մխիթարյանի հետ։

«Մեր երկրպագուները հասկանում են, որ Սանչեսը չի երկարաձգի պայմանագիրը և արդեն հաշտվել են այդ մտքի հետ։ Իսկ այն փաստը, որ նրա փոխարեն ուրիշ խաղացողի կվերցնենք – Սանչեսի տեղափոխությունը դարձնում է պակաս ցավոտ։ Այո, մենք կորցնում ենք լավ խաղացողի, բայց կարող ենք նրա փոխարեն նույնպես թոփ-մակարդակի ֆուտբոլիստի վերցնել։

Եթե սա համեմատենք վան Պերսիի վաճառքի հետ, ապա Ռոբինին մենք վերցրել ենք «Ֆեյենորդի» 2-րդ թիմից, երկար աշխատել ենք նրա հետ և, բնականաբար, կապվել էինք նրա հետ։ Բնական է, որ նրա տեղափոխությունը մեզ ավելի շատ ցավ պատճառեց»,- ասել է Վենգերը Daily Mirror-ին։