21.01.2018 10:15

«Չելսին» ու «Ռոման» Էմերսոնի տեղափոխության վերջին մանրամասներն են համաձայնեցնում

«Չելսին» ու «Ռոման» Էմերսոնի տեղափոխության վերջին մանրամասներն են համաձայնեցնում

Ակումբները համաձայնեցրել են Էմերսոնի հրաժարագնի արժեքը։ «Չելսին» մոտ 25 մլն եվրո կվճարի։ Կողմերին մնում է միայն համաձայնեցնել տեղափոխության վերջին մանրամասները։

Կապույտներն ուզում են վարձավճարով վերցնել Պալմյերիին՝ ամռանը նրան գնելու իրավունքով։ Հռոմեացիները դեմ չեմ վարձավճարին, բայց ուզում են, որպեսզի Էմերսոնի ձեռքբերումը պարտադիր լինի։

Ենթադրվում է, որ ակումբները կհամաձայնվեն պարտադիր ձեռքբերման շուրջ, որը ակտիվանում է պայմանավորված քանակի հանդիպումներից հետո։

Էմերսոնն ընթացիկ Չեմպիոնների լիգայում ընդգրկված էր «Ռոմայի» հայտացուցակում, ուստի կկարողանա օգնել «Չելսիին» այդ մրցաշարում։

Ընդհանրապես «Ռոման» ցանկանում էր Պալմյերիին փոխարինել Մատեո Դարմիանով, ով այս մրցաշրջանում գործնականում չի խաղում «Մանչեսթեր Յունայթեդում»։

Նախկինում նաև ենթադրվում էր, թե «Չելսիին» պետք է Գայլերի հարձակվող Էդին Ձեկոն, բայց Gazzetta dello Sport-ը վստահ է, որ հռոմեացիները բաց չեն թողնի բոսնիացուն։