21.01.2018 10:43

Ռոբին վան Պերսին Թուրքիայից վերադառնում է հարազատ ակումբ

 Ռոբին վան Պերսին Թուրքիայից վերադառնում է հարազատ ակումբ

Հոլանդացի հարձակվող Ռոբին վան Պերսին հունվարին 22-ին պայմանագիր կկնքի «Ֆեյենորդի» հետ, հաղորդում է հոլանդական ակումբի պաշտոնական կայքը:

34-ամյա ֆուտբոլիստը խզել է պայմանագիրը թուրքական «Ֆեներբահչեի» հետ, որի կազմում հանդես էր գալիս 2015 թվականից:

Հոլանդիայի հավաքականի, «Մանչեսթեր Յունայթեդի», «Արսենալի» նախկին հարձակվողը «Ֆեյենորդում» է սկսել պրոֆեսիոնալ կարիերան՝ խաղալով 2001-2004 թվականներին: