21.01.2018 11:00

«Ռեալ»-ը ցածր տրանսֆերային արժեքով փորձառու պաշտպան է փնտրում

«Ռեալ»-ը ցածր տրանսֆերային արժեքով փորձառու պաշտպան է փնտրում

Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը զբաղվում է նոր կենտրոնական պաշտպանի փնտրտուքներով: Այս մասին հայտնում է El Confidencial-ը:

Աղբյուրի տեղեկություններով, «Ռեալ»-ը մտադիր է ուժեղացնել պաշտպանությունը, որը զգալիորեն թուլացել է Պեպեի հեռանալուց հետո: Բացի այդ, Վարանն անընդհատ վնասվածքներ է ստանում:

Հաղորդվում է, որ մադրիդյան գրանդը փնտրում է ցածր տրանսֆերային արժեքով փորձառու պաշտպան, ով չի մասնակցել ՉԼ-ի ընթացիկ խաղարկությանն ու կարող է դրան մասնակցել «Ռեալ»-ի կազմում: