20.01.2018 22:02

«Արսենալը» տպավորիչ հաղթանակ տոնեց (տեսանյութ)

«Արսենալը» տպավորիչ հաղթանակ տոնեց (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ խոշոր հաշվով առավելության հասավ «Քրիսթալ Փելասի» նկատմամբ։

Արսեն Վենգերի սաներն արդեն մեկնարկում վճռեցին հաղթողի հարցը․ 6-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Նաչո Մոնրեալը, իսկ 10-րդ և 13-րդ րոպեներին Մոնրեալի արդյունավետ փոխանցումներից հետո աչքի ընկան Ալեքս Այուբին և Լորան Կոսյելինին։ Խաղակեսի միջնամասում՝ 22-րդ րոպեին, Ալեքսանդր Լյակազետը խփեց «զինագործների» չորրորդ գոլը, իսկ հանդիպման մնացած ժամանակահատվածում հյուրերին հաջողվեց միայն կրճատել տարբերությունը․ 78-րդ րոպեին հեղինակության գոլ խփեց Լուկա Միլիվոևիչը։ 

Այս հաղթանակից հետո «Արսենալն» ունի 42 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը, իսկ «Քրիսթալ Փելասը» մնաց 25 միավորով՝ 13-րդ տեղում։