21.01.2018 15:09

«Ինտեր» — «Ռոմա». Խաղից առաջ

«Ինտեր» — «Ռոմա». Խաղից առաջ

Իտալիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Ինտերը» մրցելու է «Ռոմայի» հետ: 

Դեկտեմբերի սկզբին «Ինտերն» ու «Ռոման» կարծես, թե այնպիսի թիմեր էին թվում, որոնք ունակ էին լրջորեն մարտահրավեր նետել սկուդետոյի հիմնական հավակնորդներին՝ «Յուվենտուսին» և «Նապոլիին»: Սակայն վերջին 5 տուրերի ընթացքում կորցրեցին համապատասխանաբար 10 և 12 միավոր և, ինքնաբերաբար, չեմպիոնի տիտղոսը նվաճողի հավակնորդից վերածվեցին սոսկ Եվրոպայի լիգայում տեղ գտնելու հավակնորդի:  Եվ Լուչանո Սպալետին, և Էուսեբիո Ֆրանչենսկոն, թեև այն հնագամանքին, որ իրենց տրամադրության տակ ունեն այնպիսի հարձակվողներ, ինչպիսին Իկարին ու Ջեկոն են, այնուհանդերձ, իրենց խաղը կառուցում են  պաշտպանությունից:  Միևնույն ժամանակ, այս 2 մարզիչներն էլ դեռևս չեն կարողանում գտնել պաշտպանությունից հարձակման և հակառակը ներդաշնակաորեն անցնելու լավագույն ձևը: 2 թիմերն էլ վերջին շրջանում ավելի շատ պայքարում են ոչ թե հաղթելու, այլ չպարտվելու համար: Այդ իսկ պատճառով կարելի է ենթադրել, որ այսօր խաղադաշտում գլխավոր գործող խաղացողներ կլինեն ոչ թե Ջեկոն, Իկարդին կամ Պերիշիչը Էլ Շաարավիի հետ միասին, այլ Ստրոթմանն ու Բորխա Վալերոն:

Իտալիայի այս 2 սիրված թիմերի դիմակայությունը միշտ անցել է թեժ պայքարում և,անկասկած այդպիսին խոստանում է լինել նաև այս հանդիպումը: Առաջիկա մրցավեճի գլխավոր ինտրիգներից մեկն էլ այն է, որը «Ինտերը» գլխավորում է «Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին:

Էուսեբիո դի Ֆրանչեսկոն և Սպալետին իրենց թիմերի խաղի հիմքում դնում են պաշտպանությունը և կառուցում են խաղը շեշտը դնելով ամուր պաշտպանության վրա:

Երկուսն էլ խնդիր ունեն, որը կապված է պաշտպանությունից հարձակման անցնելու հետ: Հավանաբար կկենտրոնանան պաշտպանության վրա և կգերադասեն չպարտվել: Ասել է, թե համաձայն կլինեն նաև ոչ-ոքիի:

Ընթացիկ մրցաշրջանում «Ինտերը» և «Ռոման» ապավինում են մեծամասամբ իրենց առաջատարների խաղին: Դա արդարացված քայլ է, եթե այդ առաջատարներն են Մաուրո Իկարդին, Էդին Ջեկոն, Իվան Պերիշիչը և Ստեֆան Էլ Շարավին: Շատ բան է կախված նաև Բորխա Վալերոյից ուԿևին Ստրոթմանից:

«Ինտերի» կազմում բոլորն առողջ են բացառությամբ Դանիլո Դ՛Ամբրոզիոյի, որն ապաքինվում է: «Ռոմայի» կազմում հարցականի տակ է Դիեգո Պերոտիի մասնակցությունը, իսկ բացակայելու են Գրեգուար Դեֆրելը և Ռիկ Կարսդորպը:

Թիմերի մեկնարկային կազմերը՝

«Ինտեր». Հանդանովիչ, Կանսելո, Սկրինիար, Միրանդա, Սանտոն, Վեսինո, Գալյարդինի, Կանդրևա, Բորխա Վալերո, Պերիշիչ, Իկարդի:

«Ռոմա». Ալիսոն, Բրունո Պերես, Ֆասիո, Մանոլաս, Կոլարով, Նաինգոլան, դե Ռոսի, Ստրոտման, Ֆլորենցի, Ջեկո, Էլ Շարավի: