21.01.2018 13:40

Հայ ազգային կոնգրեսը ցավակցում է

Հայ ազգային կոնգրեսը ցավակցում է

 

Հայ Ազգային Կոնգրեսը խոր ցավով տեղեկացավ Համաժողովրդական շարժման և Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվ աջակից, տնտեսագետ-շինարար Վլադիմիր Բրուտյանի անժամանակ մահվան մասին և ցավակցում է նրա հարազատներին ու ընկերներին։

Վլադիմիր Բրուտյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 22-ին, ժամը 18։00-ին Քանաքեռի Սբ․ Հակոբ եկեղեցում։ Հուղարկավորությունը հունվարի 23-ին, ժամը 13։00-ին՝ նույն վայրից։