21.01.2018 22:24

Լա Լիգա. «Ռեալ» - «Դեպորտիվո»՝ 7:1. «սերուցքայիններ»-ը ջախջախեցին մրցակցին (տեսանյութ)

Լա Լիգա. «Ռեալ» - «Դեպորտիվո»՝ 7:1. «սերուցքայիններ»-ը ջախջախեցին մրցակցին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալեց հետնապահներից «Դեպորտիվոյին» և վստահ հաղթանակ տոնեց։

Զինեդին Զիդանի սանեԱյս հաղթանակից հետո «Ռեալն» ունի 35 միավոր (19 խաղ) և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը, իսկ «Դեպորտիվոն» մնաց 16 միավորով՝ 18-րդ տեղում։րը բավականին ակտիվ սկսեցին հանդիպումը, սակայն առաջինը գոլ բաց թողեցին․ 23-րդ րոպեին «Դեպորին» առաջ մղեց Անդրիան Լոպեսը։ Նախքան ընդմիջում «սերուցքայիններն» առաջ անցան հաշվի մեջ․ Մարսելոյի փոխանցումներից հետո աչքի ընկան Նաչոն և Գարեթ Բեյլը։

Երկրորդ կեսում դաշտի տերերը լիովին վերահսկեցին խաղի ընթացքը և 5 գոլ խփեցին։ Նախ դուբլ ձևակերպեց Բեյլը, հետո աչքի ընկավ Լուկա Մոդրիչը, իսկ խորվաթ ֆուտբոլիստի գոլին հաջորդեցին Կրիշտիանու Ռոնալդուի դուբլը և Նաչոյի երկրորդ գոլը։

Իսպանիայի առաջնություն, 20-րդ տուր

«Ռեալ» - «Դեպորտիվո»՝ 7։1
Գոլերը՝ Նաչո 32՛, 88՛, Բեյլ 42՛, 58՛, Մոդրիչ 68՛, Ռոնալդու 78՛, 84՛ - Լոպես 23՛