22.01.2018 09:00

BBC. հայտնի է, թե երբ պաշտոնապես կհայտարարվի Սանչեսի և Մխիթարյանի տրանսֆերների մասին

BBC. հայտնի է, թե երբ պաշտոնապես կհայտարարվի Սանչեսի և Մխիթարյանի տրանսֆերների մասին

«Ման. Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և «Արսենալ»-ի վինգեր Ալեքսիս Սանչեսի տրանսֆերային փոխանակությունը մոտենում է ավարտին: Այս մասին հայտնում է BBC-ն:

Աղբյուրի տեղեկություններով, ֆուտբոլիստները պետք է թարմացնեն իրենց աշխատանքային թույլտվությունները, հետևաբար տրանսֆերների մասին կհայտարարվի առաջիկա շաբաթվա սկզբում՝ երկուշաբթի կամ երեքշաբթի:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մխիթարյանը մեկնել է Լոնդոն բուժզննման, իսկ Սանչեսը՝ Մանչեսթեր: