22.01.2018 09:16

Պոգբան աշխատավարձի բարձրացում է ցանկանում

Պոգբան աշխատավարձի բարձրացում է ցանկանում

«Ման. Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան աշխատավարձի բարձրացում է ցանկանում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Աղբյուրի տեղեկություններով, ֆրանսիացի ֆուտբոլիստը ցանկանում է շաբաթական 400 հազար եվրո ստանալ: Հենց այդքան կլինի Սանչեսի աշխատավարձը «Ման. Յունայթեդ»-ում:

Հաղորդվում է, որ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան մտադիր է «կարմիր սատանաներ»-ի ղեկավարության հետ քննարկել իր հաճախորդի աշխատավարձի բարձրացման հարցը: