22.01.2018 09:30

Օուեն.«Սանչեսը սխալ որոշում է կայացրել՝տեղափոխվելով ՄՅՈՒ»

Օուեն.«Սանչեսը սխալ որոշում է կայացրել՝տեղափոխվելով ՄՅՈՒ»

«Սանչեսը ցանկանում էր բարձրացնել աշխատավարձը, բայց նա հարձակվողական ոճի ֆուտբոլիստ է, այդ պատճառով զարմացա, որ ցանկացավ հանդես գալ Մոուրինյուի, և ոչ թե Գվարդիոլայի թիմում:

Չեմ մեղադրում նրան, որ ընտրել է 400 հազար ֆունտ շաբաթական ստանալու  տարբերակը: Բայց ֆուտբոլային սկզբունքներից ելնելով՝  «Յունայթեդը»  չպիտի լիներ նրա վերջնական ընտրությունը:

Եթե ես հաձակվող լինեի, երևի կնախընտրեի Մոուրինյուի թիմում խաղալ, բայց ՄՅՈՒ-ում Սանչեսը ստիպված կլինի պորտուգալացի մարզչի պահանջները կատարել,- անգլիացու խոսքերն է մեջբերում  express.co.uk

Հիշեցնենք, որ շաբաթը լի էր քննարկումներով, թե չիլիացի ֆուտբոլիստը հեռանում է «Արսենալից»՝ տեղափոխվելով «Կարմիր սատանաների» թիմ: