22.01.2018 09:45

Թյուրամն ԱՄՆ-ի նախագահին մեղադրում է ռասիզմի մեջ

Թյուրամն ԱՄՆ-ի նախագահին մեղադրում է ռասիզմի մեջ

1998 թվականի աշխարհի չեմպիոն, Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան  Լիլյան Թյուրամը մեղադրել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին ռասիզմի մեջ:

«Թրամփը միշտ տարբերություն է դնում. սևամորթներ, սպիտակներ, ոչ սպիտակներ: Լավ երկրներ, ոչ այնքան լավ երկրներ: Նա ռասսաների միջև տարբերություններ է դնում. նրանք և մենք:  Դա ռասիզմ է»,- ֆրանսիացու խոսքերը մեջբերում է  Goal.com-ը: 

Նշենք, որ արդեն 10 տարի է Թյուրամը պայքարում է ռասիզմի դեմ և ստեղծել է հատուկ ֆոնդ՝ ռասիզմի դեմ պայքարի համար: