22.01.2018 10:00

Հայնկեսը. «Պոգբան ՄՅՈՒ-ի համար 105 միլիոն արժեցավ. նա խաղո՞ւմ է այդքանի»

Հայնկեսը.  «Պոգբան ՄՅՈՒ-ի համար 105 միլիոն արժեցավ. նա խաղո՞ւմ է այդքանի»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը կարծիք է հայտնել տրանսֆերային շուկայի գների մասին:

««Բավարիային» անհրաժեշտ է 50 միլիոն եվրոն գերազանցող սուպերտրանսֆե՞ր: Ի՞նչ է նշանակում «սուպերտրանսֆեր»: Պոգբան ՄՅՈՒ-ի համար 105 միլիոն եվրո արժեցավ. Նա խաղո՞ւմ է այդքանի: Շատ այսպես ասած թոփ-խաղացողներ դեռ շատ բան ունեն սովորելու:

«Բավարիան» իր ուղին ունի Զյուլեի, Կիմմիխի, Տոլիսսոյի և Կոմանի հետ: Իհարկե, մենք դեռ կունենանք 40-50 միլիոն արժեցող խաղացող: Բայց ներկա պահին այդքան գումարով ձեռք բերել արդեն իսկ կայացած ֆուտբոլիստ հնարավոր չէ»,- Հայնկեսի խոսքերն է մեջբերում Kicker-ը:

Հիշեցնենք, որ ամռանը մյունխենցիները իրենց համար ռեկորդային 41.5 միլիոն եվրոյով «Լիոնից» ձեռք էին բերել Կորենտեն Տոլիսսոյին: