22.01.2018 10:45

Australian Open. Նադալը մրցաշարը կավարտի որպես աշխարհի առաջին ռակետ

Australian Open. Նադալը մրցաշարը կավարտի որպես աշխարհի առաջին ռակետ

Ավստրալիայի Բաց առաջնության չորրորդ շրջանում Ռաֆայել Նադալը 4 սեթում հաղթել է արգենտինացի Դիեգո Շվարցմանին:

Իսպանացին դուրս է եկել քառորդ եզրափակիչ, ինչի շնորհիվ մրցաշարի արդյունքներով կպահպանի աշխարհի առաջին ռակետի կոչումը:

Այժմ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը չի կարողանա շրջանցել նրան, նույնիսկ եթե հաղթի մրցաշարում՝ պաշտպանելով տիտղոսը: