22.01.2018 11:37

Զիդանը՝ «Ռեալ»-ից հեռանալու վերաբերյալ շշուկների մասին

Զիդանը՝ «Ռեալ»-ից հեռանալու վերաբերյալ շշուկների մասին

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ չի ցանկանում լքել ակումբը:

«Չեմ մտածում բացասական բաների մասին: Չեմ պատրաստվում հանձնվել և կպայքարեմ մինչև վերջ: Երբեք ցույց չեմ տվել, որ ցանկանում եմ հեռանալ «Ռեալ»-ից»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Զիդանի գլխավորությամբ «Ռեալ»-ը 2017 թվականին դարձավ առաջին ակումբը, որը 2 տարի անընդմեջ նվաճում է Չեմպիոնների Լիգայի գավաթը: