22.01.2018 13:40

Կանանց երթ Եվրոպայում և ԱՄՆ-ում

Կանանց երթ Եվրոպայում և ԱՄՆ-ում

Եվրոպական մայրաքաղաքներում կիրակի տեղի են  ունեցել երթեր՝ ի պաշտպանություն կանանց իրավունքների: Բողոքի ակցիաները տեղի են ունենում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ պաշտոնն ստանձնելու մեկամյակի կապակցությամբ, ում հռետորաբանությունը «Կանաց երթի» մասնակիցները համարում են սեքսիստական:

Լոնդոնում հարյուրավոր մարդիկ հավաքվել են Դաունինգ-սթրիթում՝ խորհրդարանի շենքից ոչ հեռու, և վանկարկել են՝ «բավական է»:

Փարիզում, չնայած անձրևին ու ցուրտ քամուն, հարյուրի չափ մարդիկ հավաքվել են Տրոկադերո հրապարակում, և նրանց կարգախոսները նույնպես ուղղված են եղել սեռական ոտնձգության ցանկացած դրսևորման դեմ: «Շատ կարևոր է ևս մեկ անգամ հայտարարել, որ մենք չենք պաշտպանում Թրամփին, շարունակում ենք պայքարը և չենք հանձնվելու: Նրա պաշտոնակալումից մեկ տարի անց մենք կրկին միասին ենք և ԱՄՆ նախագահի նկատմամբ մեր դժգոհությունն ենք հայտնում»,- ասում է ցուցարարներից մեկը:

Բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև ԱՄՆ խոշոր քաղաքներում: Նյու Յորքում Կենտրոնական պարկի շուրջ հավաքվել է մինչև 100 հազար մարդ: Հռետորների մեջ է եղել դերասանուհի Վուփի Գոլդբերգը: Ցույցին միացել են նաև #Metro շարժման մասնակիցները: «Կանայք չվախեցան հայտարարել սեռական ոտնձգությունների մասին՝ հրապարակավ մեղադրելով պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնին և դրանով իսկ վերջ դնելով նրա իշխանությանը կինոյի աշխարհում: Հարկավոր է նույնն անել նաև Թրամփի հետ, ոչ մի տարբերություն չկա»,- հայտարարել է դերասանուհի Ռոզի Փերեսը:

Ամենամեծ ցույցը տեղի է ունեցել Լոս Անջելեսում. քաղաքապետ Էրիկ Գարսեթիի խոսքով՝ փողոց է դուրս եկել ավելի քան 500 հազար մարդ: Ոստիկանության տվյալներով՝ ցույցին մասնակցել է 200 հազար մարդ:

Փոխանցում է euronews-ը: