22.01.2018 14:00

Ուզբեկստանում բժիշկները նորածնի մարմնից 16 ասեղ են հանել

Ուզբեկստանում բժիշկները նորածնի մարմնից 16 ասեղ են հանել

Ուզբեկստանի Ֆերգանայի շրջանում բժիշկները 11 ամսական երեխայի մարմնից կար անելու 16 ասեղ են հայտնաբերել, որոնք այնտեղ են մնացած եղել առնվազն մեկ ամիս, երկուշաբթի РИА Новости-ին հայտնել է հանրապետության առողջապահության նախարարության ներկայացուցիչը:

Ասեղները հայտնաբերվել են այն բանից հետո, երբ երեխայի մայրը դիմել է բժշկի, ու նրան ռենտգեն են արել: Նորածնին շտապ կարգով վիրահատել են Տաշքենդում՝ արտակարգ բժշկական օգնության գիտական կենտրոնում: Մանկական բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Հաբիբուլլա Ակիմովը հաղորդել է, թե քանի որ ասեղները երեխայի մարմնի տարբեր մասերում են եղել, նա չէր կարող ինքնուրույն դրանք կուլ տալ: «Վիրահատությունը տևել է ինը ժամ, երեխայի մարմնից հանվել է 13 ասեղ»,- ասել է լրատվական գործակալության զրուցակիցը՝ հավելելով, որ հաշվի առնելով երեխայի տարիքը՝ մյուս երեք ասեղները հանվելու են հաջորդ վիրահատության ժամանակ:

Իրավապահ մարմիններն այս փաստով հետաքննություն են սկսել:

Փոխանցում է ria.ru-ն: